Մոկաց Միրզա

Օրն էր ուրբաթ,

Լուս ի շաբաթ,

Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն.

Թղթիկ մը եկավ Ջզիրու քաղքեն,

Առան, բերին Մալաքյավեն,

Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն:

Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:


Առեց կարդաց,

Քաղցրիկ լեզվին

էրավ Մազգեն,

Շլեց աչքեր, կախեց չաներ,

Քաղավ գույն կարմիր երեսեն:

Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն:


Կանչեց ասաց Յուր մշակին

-Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,

Վրա դրեք թամք սադաֆին

Սաֆար կերթամ չուր Ջզիրեն:

Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն: